AviPlatform TV Company agreement

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Aviplatform.com կայքի ծառայություններից օգտվելու մասին:

Մինչև aviplatform.com կայքի ծառայություններից օգտվելը պարտադիր է ծանոթանալ սույն համաձայնագրի(այսուհետ՝ «Համաձայնագիր») պայմանների եւ կայքի կանոնների հետ:

Չհամաձայնվելու դեպքում` Դուք չեք կարող գրանցվել կայքում, որպես Օգտատեր:

1. Սահմանումներ

1.1. Այցելու – անձ, ով մուտք է գործում aviplatform.com դոմենի գոտի:

1.2. Օգտատեր – անձ, ով aviplatform.com կայքում իրականացրել է գրանցման գործընթացը:

1.3. Կայքի ծառայություններ – հավելվածներ, ծառայություններ, որոնք օգտագործում եւ ստեղծում է Կայքը:

1.4. Պարունակությունվիդեո, աուդիո,պատկերային եւ տեքստային նյութեր:

1.5. «Օգտատիրոջ կայքէջի պարունակություն» – Կայքի պարունակությունն է, որը տեղադրվում է Օգտատիրոջ կողմից` ինքնուրույն եւ անվճար:

1.6. Թողարկված կոնտենտ – Օգտատիրոջ կայքէջի հրապարակված պարունակությունն է:

1.7. Գրանցված Օգտատեր – Օգտատեր, ով իրականացրել է գրանցման գործառույթները aviplatform.com կայքում` պարտադիր նշելով «Անուն» ( ), «Ազգանուն» ( ), «Էլ. փոստի հասցե» (e-mail), «Գաղտնաբառ» ( ):

1.8. Ընկերություն – իրավաբանական անձ, ով հանդիսանում է կայքի իրավատերը («Բաղինյան Արտ Վիդեո» ՍՊԸ, հասցե՝ Երևան, Արշակունյաց 2):

1.9. Կանոններ – կայքի ծառայություններից օգտվելու կանոնակարգ, որը սահմանված է սույն համաձայնագրում:

2. Համաձայնագրի առարկան

2.1. Սույն համաձայնագիրը հանդիսանում է իրաբանական ուժ ունեցող փաստաթուղթ Ընկերության եւ Օգտատիրոջ միջեւ, որտեղ սահմանվում են կայքից օգտվելու հիմնական կանոնները:

2.2. Գրանցվելով կայքում` Օգտատերը հաստատում է իր համաձայնությունը սույն Համաձայնագրի պայմանների հետ:

3. Ծառայություններ

3.1. Օգտատիրոջը հնարավորություն է տրվում կայքում տեղադրել իրեն պատկանող վիդեո, աուդիո, պատկերային եւ տեքստային նյութեր:

3.2. Այլ օգտատերերից գնել վաճառվող վիդեո, աուդիո, պատկերային եւ տեքստային նյութեր (կրեդիտ քարտով կամ իր՝ օգտատիրոջ հաշվեկշռի մեջ եղած գումարով):

3.3. Օգտատերը հնարավորություն ունի ակտիվացնել «ԹիՎի ընկերություն» (TV Company) ծառայությունը (ամսեկան վճարվող), որի միջոցով կարող է ցուցադրել իր ազատ (չվաճառվող) վիդեո, աուդիո եւ տեքստային նյութերը, ներկայացնել դրանք իր կողմից ցուցակագրված հերթականությամբ եւ հաճախականությամբ, ինչպես նաեւ իր ընտրած ժամին` աուդիո եւ վիդեո հեռաարձակմամբ:

3.4. Օգտատերը հնարավորություն ունի նաեւ «ԹիՎի ընկերություն» (TV Company) էջում միանալ ուղիղ հեռարձակող այլ ծառայությանը:

4. Կայքի ծառայություններից օգտվելու ընդհանուր պայմանները

4.1. Կայքի ծառայություններին դիմելով եւ /կամ «Հաստատել» (Create An Account) սեղմելով` Դուք ստորագրում եք համաձայնագիր, որն իրավաբանորեն պարտադիր է Ձեր եւ Կայքի միջև ծագած հարաբերությունները կարգավորելու համար:

4.2. Գրանցվելով Կայքում` Դուք հաստատում եք, որ լրացել է Ձեր 16 տարին եւ Դուք օժտված եք լիարժեք գործունակությամբ:

4.3. Կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից սույն համաձայնագրով նախատեսված պարտավորությունների խախտման դեպքում երրորդ անձանց պատճառված վնասների համար:

5. Նյութերի վաճառքի, գնման, ձեռքբերման պայմանները

5.1. Կատարված գործարքի միջնորդավճարի չափը կազմում է նյութի համար Ձեր առաջարկած գնի 30 /երեսուն/ տոկոսը, որը հաշվեգրվում է անմիջապես վաճառվող նյութի արժեքին /օրինակ, եթե Դուք նյութի համար առաջարկում եք 10 միավոր, ապա Կայքի կողմից երրորդ անձանց նյութն առաջարկվում է 13 միավորով/:

5.2. Նյութի վաճառքի դեպքում` Կայքը Ձեզ ծանուցում է այդ մասին ձեր կողմից նշված էլ․փոստով, իսկ գումարն ավելանում է կայքէջի Ձեր հաշվեկշռի վրա:

5.3. Ձեր կայքէջի հաշվեկշռից գումարը կարող եք կանխիկացնել` ներկայացնելով hամապատասխան ծանուցում կամ Կայքի գրասենյակից, կամ ձեր բանկային, քարտային հաշվեհամարին փոխանցելու եղանակով (փոխանցման բանկային ծախսերն օգտատիրոջ հաշվից են գանձվում):

5.4. Գումարը վճարելուց անմիջապես հետո գնորդ օգտատիրոջը տրվում է հնարավորություն ներբեռնել գնված նյութը, որն արդեն տեղ կգտնի գնորդ օգտատիրոջ համապատասխան էջում:

 

6. Կայքի«TV Company» ծառայությունից օգտվելու պայմանները

6.1. Օգտատերը հնարավորություն ունի ակտիվացնել «Թի Վի ընկերություն» ծառայությունը, որտեղ Ձեր վերբերնած աուդիո եւ վիդեո նյութերը կարող են ցուցադրվել եւ դասակարգվել Ձեր ցանկությամբ: «Թի Վի ընկերություն»ծառայությունն ունի նաեւ Բլոգ:

6.2. Կայքում «Թի Վի ընկերություն» ծառայությունով կարելի է ցուցադրել Օգտատիրոջ չվաճառվող աուդիո եւ վիդեո նյութերը: Ծառայությունը վճարովի է:

6.3. «Թի Վի ընկերություն» ծառայության վճարի չափը կազմում է 15 /տասնհինգ/ ԱՄՆ դոլար` մեկ ամսվա համար:

6.4. Օգտատերը «Թի Վի ընկերություն» ծառայությունը (TV Company) կարող է ակտիվացնել իր հաշվեկշռից, քարտային փոխանցման, բանկային փոխանցման կամ կանխիկ վճարման (գրասենյակ) միջոցով:

6.5.Սահմանված կարգով վճարումը չկատարելու դեպքում` «Թի Վի ընկերություն» ծառայությունը (TV Company) կապաակտիվանա` պահպանելով ձեր կողմից արված փոփոխությունները եւ կակտիվանամիայնվճարումը կատարելուց հետո:

7. Հատուկ պայմաններ

7.1. Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ հեռացնել ձեր կողմից տեղադրված նյութերը, բացառությամբ արդեն վաճառված նյութերի, որոնք կարող եք թաքցնել ընդհանուր ցուցադրությունից:

7.2. Կայքը կարող է հեռացնել կամ չակտիվացնել Օգտատիրոջ վերբեռնած նյութը, եթե այն չի համապատասխանում 8.3-րդ կետի պահանջներին:

8. Սահմանափակումներ

Սույն համաձայնագրով Դուք հաստատում եք, որ չեք կատարի հետեւյալ գործողությունները՝

8.1.Կայքում չեք տեղադրի այնպիսի նյութեր,որոնք կհակասեն ՀՀօրենքներին, այլ իրավական ակտերին, պայմանագրերին կամ կխախտեն երրորդ անձանց շահերը;

8.2.Կայքում չեք տեղադրի կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ;

8.3. Վաճառքի համար նախատեսված Ձեր նյութերը չեն լինի անորակ, չեն ունենա վատ նկարագիր եւ վերնագիր, որակապես ցածր չեն լինի 8.4 կետում նշված պահանջներից:

8.4

For Video Files

Size: bigger than 640px/480px

Codec: H264

FPS: 24,25,30

Bit Rate: 4mbps-8mbps

Field Order: Progressive

Pixel Aspect Ratio : Square Pixel

Aspect Ratio: 16:9, 4:3

For Audio files

Codec: AAC

Frequency: 44.100,48,00 Hz

Bit Rate: 192 - 320 kbps

 

9.Հեղինակային իրավունքների պահպանում

9.1.Եթե Դուք հեղինակային կամ հարակից իրավունքը կրողն եք կամ այդ իրավունքը կրողի ներկայացուցիչը եւ գտնում եք, որ Կայքում առկա որեւէ նյութ որեւէ կերպ խախտում է Ձեր կամ Ձեր կողմից ներկայցվողի հեղինակային կամ հարակից իրավունքները, ապա պատասխանատվությունը բացառապես կրում է խախտող կողմը: Կայքը հեղինակային կամ հարակից իրավունքների խախտման համար պատասխանատվություն չի կրում։

9.1.1. Հեղինակային կամ հարակից իրավունքների հաստատման համար կարող եք ներկայացնել համապատասխան իրավունքը հաստատող փաստաթուղթ;

9.1.2. Հայտարարություն այն մասին, որ նյութը տեղադրվել է առանց հեղինակի կամ հարակից իրավունքը կրողի համաձայնության եւ օրենսդրության պահանջների խախտմամբ:

 

10. Լրացուցիչ պայմաններ

10.1. Հաշվի առնելով այն հանգամանքը,որ մեր կազմակերպությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում,ուստի օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանականանձանց եւ օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների,քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ,ինչպեսնաեւ այն դեպքերում,երբ քաղաքացիականիրավունքների սուբյեկտը գտնվում է արտասահմանում,քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվելիք իրավունքը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի,Հայաստանի Հանրապետության այլ օրենքների,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

10.2. Ձեր կողմից տրամադրված նյութը կտեղադրվի եւ կվաճառվի կայքում՝ կայքի պահանջների համապատասխանության դեպքում:

10.3. Կայքում չեն կարող տեղադրվել եւ վաճառքի հանվել պոռնոգրաֆիկ բնույթի վիդեո, աուդիո, պատկերային եւ տեքստային նյութեր եւբոլոր այն տեսակի նյութերը, որոնք չեն համապատասխանում մեր կայքի համար սահմանված չափորոշիչներին: Մեր պահանջների համապատասխանության դեպքում` Ձեր կողմից տրամադրված նյութը կայքում կտեղադրվի սույն համաձայնագրի պայմաններին համապատասխան ժամկետում:

10.4. Սույն համաձայնագիրը Ձեր ցանկությամբ կարող է կնքվել հայերեն, ռուսերեն, կամ անգլերեն լեզուներով:

 
To Top