Բեռլինում էլեկտրական ավտոբուսները լիցքավորվում են հենց կանգառում View owner articles View all

Բեռլինում էլեկտրական ավտոբուսները լիցքավորվում են հենց կանգառումԲեռլինն առաջին քաղաքն է, որն ավտոբուսային մի ամբողջ ուղի վերածել է ՝ էլեկտրական ավտոբուսներով սպասարկվող էկո-երթուղու, ինչպես նաև ներդրել անլար լիցքավորման և կոմպակտ մարտկոցների PRIMOVE համակարգերը: Սկսած 2015թ. ամռանից քաղաքի կենտրոնական 204 ավտոբուսային երթուղու ուղևորները վայելում են անաղմուկ, արտանետումների զրոյական մակարդակով ուղևորությունը Բեռլինով: Ինովացիոն համակարգը ավտովբուսի 200 կՎտ հզորության մարտկոցները լիցքավորում է րոպեների ընթացքում՝ երթուղու վերջնական կանգառներում, ինչը էլեկտրական ավտոբուսներին հնարավորություն է տալիս մի քանի միլ երկարության ճանապարհն անցնել առանց լրացուցիչ կանգառների:
Լիցքավորումը տեղի է ունենում առանց լարերի: Հենց որ էլեկտրական ավտոբուսը տեղավորվում է ստորգետնյա լիցքավորման պանելի վրա, ավտոբուսի ներքևի մասում տեղադրված լիցքավորման սարքը դուրս է մղվում: Տեղի է ունենում էներգիայի իդուկտիվ փոխանակում, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում վարորդի, ուղղևորների կամ հետիոտնի համար:
Էլեկտրական ավտոբուսների նոր ավտոպարկը կօգնի Բեռլինին նվազեցնել СО2 –ի արտանետումները տարեկան 260 տոննայով: Նման արդյունք գրանցելու համար, հարկավոր կլիներ Բեռլինում մոտ 250 անձնական ավտոմեքենա փոխարինել էլեկտրական ավտոմեքենաներով:

475
 
To Top