AarhusTV Blog posts


Բեռլինում էլեկտրական ավտոբուսները լիցքավորվում են հենց կանգառում
Բեռլինում էլեկտրական ավտոբուսները լիցքավորվում են հենց կանգառում

Բեռլինն առաջին քաղաքն է, որն ավտոբուսային մի ամբողջ ուղի վերածել է ՝ էլեկտրական ավտոբուսներով սպասարկվող էկո-երթուղու, ինչպես նաև ներդրել անլար լիցքավորման և կոմպակտ մարտկոցների PRIMOVE համակարգերը: Սկսած 2015թ. ամռանից քաղաքի կենտրոնական 204 ավտոբուսային երթուղու ուղևորները վայելում են անաղմուկ, արտանետումների զրոյական մակարդակով ուղևորությունը Բեռլինով: Ինովացիոն համակարգը ավտովբուսի 200 կՎտ հզորության մարտկոցները լիցքավորում է րոպեների ընթացքում՝ երթուղու վերջնական կանգառներում, ինչը էլեկտրական ավտոբուսներին հնարավորություն է տալիս մի քանի միլ երկարության ճանապարհն անցնել առանց լրացուցիչ կանգառների: Լիցքավորումը տեղի է ունենում առանց լարերի: Հենց որ էլեկտրական ավտոբուսը տեղավորվում է ստորգետնյա լիցքավորման պանելի վրա, ավտոբուսի ներքևի մասում տեղադրված լիցքավորման սարքը դուրս է մղվում: Տեղի է ունենում էներգիայի իդուկտիվ փոխանակում, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում վարորդի, ուղղևորների կամ հետիոտնի համար: Էլեկտրական ավտոբուսների նոր ավտոպարկը կօգնի Բեռլինին նվազեցնել СО2 –ի արտանետումները տարեկան 260 տոննայով: Նման արդյունք գրանցելու համար, հարկավոր կլիներ Բեռլինում մոտ 250 անձնական ավտոմեքենա փոխարինել էլեկտրական ավտոմեքենաներով:


Հեծանվային սպորտը պահպանում է երիտասարդությունը
Հեծանվային սպորտը պահպանում է երիտասարդությունը

Կոպենհագենի բնակիչները չափազանց բարեկազմ տեսք ունեն: Պատճառը միայն նրանց սկանդինավյան արմատներն ու ընդգծող ջինսերը չեն: Բարեկազմ լինելու գործում նրանց օգնում է հեծանվավազքը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ երկանիվ տրանսպորտով երթևեկելը ոչ միայն աջակցում է մշտապես առույգ լինել, այլև երիտասարդացնում է: Գիտական հետազոտության ադյունքները տպագրվել են «Ֆիզիոլոգիայի ամսագրում»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Փոքրիկ երկիր» էկոլոգիական ՀԿ կայքից հետևյալ հղումով՝ http://www.leworld.org/index.php/novosti/578-ezda-na-velosipede-sokhranyaet-molodost : Հայաստանի Օրհուս կենտրոններ


 
To Top